Այնուամենայնիվ, գիտակցում է Արցախի հանձնման հարցում իր աններելի մեղքերը:
Երևում է, որ իրեն հանգիստ չի տալիս դա:
ՀՀ նախագահների կառավարման յուրաքանչյուր ժամանակահատված ուներ իր առանձնահատկությունը՝ պայմանավորված ներքին և արտաքին գործոններով:
Սերժ Սարգսյանն ուներ իր լուծումը, որը ենթադրում էր հայկական Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս:
Ռոբերտ Քոչարյանն ուներ իր լուծումը, որը ենթադրում էր հայկական Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս:
Լևոն Տեր-Պետրոսյանն ուներ իր լուծումը, որը ենթադրում էր հայկական Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս:
Երեքն էլ բանակցում էին այնպես, որ արցախյան հիմնախնդիրը լուծվի միջազգային ճանաչման ներքո՝ հենված միջազգային սկզբունքների վրա:
Միայն Նիկոլն է, որ խնդիրը «լուծեց» այնպես, որ ընդունելի լինի բացառապես ադրբեջանցիների ու թուրքական աշխարհի համար:
Նիկոլի այսօրվա մանկամիտ հարցադումը, թե «ինչո՞ւ չեք լուծել Ղարաբաղի հարցը», վկայում է այն մասին, որ նա ընկալում է իր դավադրության անհաղթահարելի լինելը:
Նա ստիպված է ապրել այդ ծանր մեղքով և գիտակցում է դա:
2019 թ. նա ունեցել է հնարավորություն արցախյան հարցը լուծել այնպես, որ Արցախն ամբողջությամբ լիներ հայկական և Ադրբեջանից դուրս:
Բա ինչու՞ չի լուծել հարցը, և ու՞ր է իրեն փոխանցված Արցախի Հանրապետությունը:
Հիմա արդեն բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, որ 2018 թ. իշխանազավթումն ուներ երկու նպատակ.
Արցախը հանձնել Արդբեջանին, իսկ Հայաստանը դնել թուրքական ազդեցության տակ:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ